ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հայտարարել է, որ Թուրքիայից Միացյալ Նահանգներ վերադառնալու ճանապարհին այցելել է Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմաօդային ուժերի Mildenhall ավիաբազա, որտեղ հանդիպել է զինծառայողների հետ և զննել նոր ինքնաթիռը, որը նախատեսված է որպես ԱՄՆ նախագահի ապագա Air Force One օդանավ օգտագործվելու համար:
Հրապարակման մեջ Թրամփը նշել է, որ ինքնաթիռը նախապես ուղարկվել էր բազա՝ զինծառայողների խնդրանքով, որոնք ցանկանում էին այն տեսնել:
«Մենք հենց նոր վայրէջք կատարեցինք և տեսանք մեր նոր Air Force One-ը, որն ավելի վաղ ուղարկվել էր RAF Mildenhall, որպեսզի կարողանայինք ցույց տալ այն հրաշալի զինծառայողներին, ինչպես խնդրել էր ամբողջ բազան: Նրանք չափազանց ուրախ էին»,- գրել է ԱՄՆ նախագահը:
Թրամփի խոսքով՝ Մեծ Բրիտանիայում կանգառը Թուրքիայից վերադառնալիս թռիչքի երթուղու զգալի փոփոխություն չի պահանջել:
Source: https://news.am/hy/news/1048734