Ռուսաստանը պատրաստ է մոտ ժամանակներս խաղաղության համաձայնագիր կնքել Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Այս կարծիքը հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Կարծում եմ, որ նա (ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը) պատրաստ է գործարք կնքել,- Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ խոսելով Ուկրաինայի հակամարտության մասին։ - Շուտով։ Տանգոյի համար երկուս հոգի են պետք, բայց նա պատրաստ է գործարք կնքել»։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ընդգծել էր, որ Ռուսաստանը շարունակում է բաց մնալ Ուկրաինայում իր նպատակներին խաղաղ դիվանագիտական բանակցությունների միջոցով հասնելու համար, սակայն դրա անհնարինության պայմաններում՝ Կիևի կողմից նման ցանկության բացակայության պատճառով, շարունակում է հատուկ ռազմական գործողությունը։
Source: https://news.am/hy/news/1049980