ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իրանի ներկայացուցիչները զանգահարել են իրեն՝ խնդրելով կնքել գործարք այն բանից հետո, երբ ամերիկացի զինվորականները բազմիցս հարվածներ են հասցրել երկրի տարածքին, հայտնում է CNN հեռուստաալիքը։

«Նրանք որոշ ժամանակ առաջ զանգահարել էին, նրանք շատ են ուզում գործարք կնքել։ Ես պարզապես չգիտեմ՝ արդյոք նրանք արժանի՞ են գործարք կնքելուն», - ասել է Թրամփը հեռուստաալիքի լրագրողներին նախագահական ինքնաթիռում՝ Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից վերադառնալիս։

Վերջին երկու գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն վերսկսել է հարվածները Իրանին՝ ի պատասխան Օրմուզի նեղուցում նավերի գնդակոծման։

Թրամփը սպառնացել է, որ ամերիկացի զինվորականներն ավելի հզոր հարվածներ կհասցնեն, եթե Իրանը ևս մեկ անգամ հարձակվի առևտրային նավերի վրա։

«Եթե նրանք նորից այդպես վարվեն, ապա նրանց համար ավելի վատ կլինի», - գրել է նա հինգշաբթի գիշերը Truth Social սոցիալական ցանցում։

Source: https://news.am/hy/news/1048739