ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը, իբր, համաձայնել է Վաշինգտոնի հետ գործարքի պայմաններին, սակայն դրանից կարճ ժամանակ անց անօդաչու սարքով հարձակվել է Հորմուզի նեղուցում գտնվող նավի վրա։

NBC News հեռուստաալիքի Meet the Press ծրագրին տված հարցազրույցում Թրամփը հայտնել է, որ նախօրեին ԱՄՆ ներկայացուցիչները բանակցություններ են վարել իրանական կողմի հետ։

«Մենք հանդիպումներ ենք ունեցել նրանց հետ։ Երեկ նրանք համաձայնեցին գործարքին։ Իդեալական գործարք մեզ համար։ Ոչ մի միջուկային ծրագիր... Նրանք հրաժարվել էին ամեն ինչից, իսկ հետո մեկ ժամ էլ չանցած անօդաչու սարք արձակեցին նավի ուղղությամբ», — հայտարարել է ամերիկացի առաջնորդը։

Միևնույն ժամանակ Թրամփը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ գործարքի մասին է խոսքը։

ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ հարձակումից հետո ամերիկացի զինվորականները «հզոր հարված են հասցրել» Իրանին։

Բացի այդ, Թրամփը ընդգծել է, որ Հորմուզի նեղուցը շարունակում է բաց մնալ նավագնացության համար՝ չնայած Թեհրանի հակառակ հայտարարություններին։

«Ես նրանց ասացի. «Դուք պարզապես հիվանդ մարդիկ եք»։ Այսքանը», — հավելել է Թրամփը՝ խոսելով Իրանի մասին։

Նա նաև հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը մնում է բաց՝ չնայած Իրանի հակառակ պնդումներին, և հայտնել է, որ անցած գիշեր ԱՄՆ-ն նրանց «ռմբակոծել ու գրողի ծոցն է ուղարկել»։

Source: https://news.am/hy/news/1049407