Axios-ի տվյալներով, որը հղում է անում իր աղբյուրներին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր վարչակազմի անդամներին հայտարարել է, որ Իրանը բանակցությունների ընթացքում «ԱՄՆ-ի հետ խաղում է ինչպես կաթնակեր երեխաների հետ»։

Ինչպես նշվում է, հունիսի 10-ին Սպիտակ տան ղեկավարն անցկացրել է խորհրդակցություն՝ նվիրված Իրանի նկատմամբ հետագա գործողություններին, որտեղ քննարկվել են ռազմական գործողությունների վերսկսման հնարավոր սցենարները։

Պորտալի տեղեկություններով՝ ամերիկացի պաշտոնյաներն Իրանի կողմից հնարավոր պատասխան գործողություններ են ակնկալում, դրանց թվում՝ հարվածներ ամերիկյան ռազմաբազաներին, որոնք նման կլինեն նախկինում արդեն տեղի ունեցածներին։ Այս ֆոնին, ինչպես հաղորդվում է, Թրամփը պնդել է Թեհրանի նկատմամբ առավել կոշտ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը։

Source: https://news.am/hy/news/1042656