Կուբայի իշխանությունները շարժվում են Վաշինգտոնի հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ, չորեքշաբթի հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Շատ տասնամյակներ անց Կուբան մոտենում է մեր ուղեծրին», - ասել է նա Հյուսիսային Դակոտա նահանգ կատարած այցի ընթացքում։
Ավելի վաղ չորեքշաբթի Կուբայի արտգործնախարար Բրունո Ռոդրիգեսը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններում առաջընթաց չկա։
Վերջին ամիսներին Թրամփի վարչակազմը ձգտում է ճնշում գործադրել Հավանայի վրա, որպեսզի համոզի նրան փոխել քաղաքական կուրսը։ Այսպես, ԱՄՆ-ը Կուբայի դեմ սահմանել է մի շարք լրացուցիչ պատժամիջոցներ և հաստատել է շրջափակում՝ էներգակիրների մատակարարումները խոչընդոտելու համար։
Source: https://news.am/hy/news/1047246