Իրանի դեմ ամերիկյան զորքերի ցամաքային գործողություն իրականացնելու անհրաժեշտություն չկա։ Հունիսի 3-ին այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մեզ հիմա ցամաքային գործողություն պետք չէ։ Մենք նրանց զինված ուժերի մեծ մասը ոչնչացրել ենք ռմբակոծությունների միջոցով»,- ասել է նա YouTube-ում հրապարակված Pod Force One փոդքաստին տված հարցազրույցում։
Ամերիկյան առաջնորդը նույն օրը նաև հայտնել է, որ կցանկանար հանդիպել Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ։ Նա հավելել է, որ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը գործընթացներում ներգրավված և հարգված անձնավորություն է։
Source: https://news.am/hy/news/1040593