ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան ՏՏ ընկերությունների համար թվային ծառայությունների հարկ սահմանվելու դեպքում ԱՄՆ-ը 100-տոկոսանոց մաքսատուրքեր կսահմանի եվրոպական երկրներից ներմուծվող ապրանքների նկատմամբ։
Խոսքը տեխնոլոգիական խոշոր կորպորացիաներից, դրանց թվում՝ Google-ից, Apple-ից, Meta-ից և Amazon-ից հնարավոր գանձումների մասին է, որոնք կարող են անդրադառնալ առցանց գովազդից, առևտրային հարթակներից և թվային այլ ծառայություններից ստացվող եկամուտների վրա։
Ըստ Թրամփի՝ նման միջոցների ընդունման դեպքում ցանկացած երկիր, որը նման հարկ կսահմանի, անմիջապես կբախվի դեպի ԱՄՆ իր ապրանքների արտահանման բարձր մաքսատուրքերի սահմանմանը։
Source: https://news.am/hy/news/1046163