ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջին թռիչքն է իրականացրել նոր նախագահական Boeing 747-8 օդանավով, հայտնել է AP-ն։

Ինքնաթիռը, որը 2025 թվականի մայիսին Կատարի թագավորական ընտանիքը նվիրել էր Միացյալ Նահանգներին և փոխանցվել էր Պենտագոնի հաշվեկշռին, նախագահական օդային փոխադրումների պահանջներին համապատասխան վերազինումից և թռիչքային փորձարկումներից հետո հուլիսի 1-ին Թրամփին Վաշինգտոնի մերձակայքում գտնվող Էնդրյուսի միացյալ բազայից տեղափոխել է Հյուսիսային Դակոտա նահանգ՝ այցելելու Թեոդոր Ռուզվելտի նախագահական գրադարանը, որի բացումը տեղի կունենա հուլիսի 4-ին։

Օդանավի արդիականացման վերջնական արժեքը, որը նախկին սպիտակա-կապույտ նախագահական ինքնաթիռներից տարբերվում է նրանով, որ ներկված է սպիտակ-կարմիր-սև գույներով, գաղտնի է պահվում։

ԱՄՆ ռազմաօդային ուժերի տվյալներով՝ իրականացված ձևափոխման արժեքը կազմել է 400 մլն դոլար։ Ընդ որում, այդ միջոցների մեծ մասը հիմնականում ծախսվել է գաղտնի կապի և անվտանգության ապահովման համակարգերի վրա։

Source: https://news.am/hy/news/1047277