ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի խոստացել է հասնել առավելագույնս շահավետ գործարքի կնքմանը՝ Իրանի հետ պատերազմն ավարտելու համար: Նա կոշտ նախազգուշացրել է Թեհրանին, որ հակամարտությունը ձգձգելու և Վաշինգտոնում քաղաքական իրադրության փոփոխությանը սպասելու՝ ռեժիմի փորձերը դատապարտված են ձախողման, քանի որ ինքը «չի անհանգստանում միջանկյալ ընտրությունների պատճառով», հայտնում է CNN-ը։
«Նրանք կարծում էին, թե կկարողանան ինձնից երկար դիմանալ, հասկանո՞ւմ եք։ Իբր՝ մենք կսպասենք, նրա քթի տակ միջանկյալ ընտրություններ են»,- հայտարարել է Թրամփը Նախարարների կաբինետի նիստի ժամանակ՝ լիովին մերժելով այն մտավախությունները, թե պատերազմը հարվածում է երկրի ներսում իր քաղաքական վարկանիշին։
«Թքած ունեմ միջանկյալ ընտրությունների վրա։ Նայեք, թե ինչ տեղի ունեցավ երեկ երեկոյան. դա միայն դրանց նախերգանքն էր։ Մարդիկ ամեն ինչ հասկանում են»,- հավելել է նախագահը՝ ակնարկելով Թեքսաս նահանգից Սենատի Հանրապետական կուսակցության փրայմերիզում իր աջակցությունը վայելող թեկնածուի վստահ հաղթանակը։
Ամերիկյան առաջնորդը համոզմունք է հայտնել, որ ԱՄՆ-ն շուտով համաձայնության կհասնի և կկանգնեցնի հակամարտությունը։ Այնուամենայնիվ, նա ուղղակիորեն զգուշացրել է, որ Սպիտակ տունն առայժմ բավարարված չէ պայմանագրի նախագծի ընթացիկ պայմաններով և պատրաստ է առանց տատանվելու վերսկսելու լայնամասշտաբ ռազմական գործողությունները, եթե Վաշինգտոնի պահանջներն ամբողջությամբ չկատարվեն։
«Մեզ դա չի գոհացնում, բայց ի վերջո ամեն ինչ կլինի այնպես, ինչպես մեզ է պետք։ Կա՛մ այդպես, կա՛մ մենք ստիպված կլինենք պարզապես գործը հասցնել ավարտին»,- կտրուկ ասել է Թրամփը։
Որպես ապացույց այն բանի, որ իսլամական ռեժիմի կոշտ դիրքորոշումը սկսում է ճաքեր տալ, Թրամփը մատնանշել է Իրանի ներսում համացանցային հասանելիության վերականգնման փաստը, որն ավելի վաղ արգելափակել էին իշխանությունները՝ ներքին բողոքի ցույցերը ճնշելու նպատակով։ Նախագահի կարծիքով՝ Թեհրանն այդ քայլին գնացել է անելանելիությունից դրդված, քանի որ «նրանց տնտեսական համակարգն ամբողջությամբ քանդված է»։
«Նրանք պարզապես ցանկանում են գործարք կնքել։ Եվ ես չեմ կարծում, թե նրանք որևէ այլ ընտրություն ունեն»,- եզրափակել է Սպիտակ տան ղեկավարը։
Source: https://news.am/hy/news/1038909
World
Թրամփն Իրանին սպառնացել է գործն ավարտին հասցնել և հայտարարել, որ Կոնգրեսի ընտրությունների ելքն իրեն չի անհանգստացնում
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։