ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը, Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին, Իրանին և Իսրայելին հրապարակայնորեն կոչ է արել դադարեցնել փոխադարձ հարվածները։
Հունիսի 7-ի երեկոյան Իրանը մի քանի հրթիռ է արձակել Իսրայելի հյուսիսի ուղղությամբ։ Օդային տագնապի ազդանշան է հնչել նաև Հայֆայում։ Հարձակումը տեղի է ունեցել Իրանից հնչած այն հայտարարություններից մի քանի ժամ անց, թե Թեհրանը պատասխանելու է Բեյրութի արվարձանին իսրայելական բանակի հասցրած վերջին հարվածին։ Ավելի ուշ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Իրանի կենտրոնական և արևմտյան հատվածների ռազմական թիրախների ուղղությամբ հասցված հարվածների մասին։ Իրանն ի պատասխան շարունակել է իսրայելական տարածքի հրետակոծությունները։
«Իսրայելն ու Իրանը պետք է անհապաղ դադարեցնեն «կրակել»»,- Truth Social սոցիալական ցանցում գրել է Թրամփը։
Source: https://news.am/hy/news/1041995