ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հուլիսի 17-ի ուղերձն ազգին նվիրված է լինելու 2020 թվականի ամերիկյան ընտրություններին օտարերկրյա միջամտությանը, պնդում է MS Now հեռուստաալիքի լրագրող Ջեյք Թրեյլորը՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրներին։
Թրամփն ավելի վաղ ազդարարել էր հուլիսի 17-ին չնշված թեմայով ուղերձով հանդես գալու մասին։
«Սպասվում է, որ Թրամփի ելույթը նվիրված կլինի վերջերս գաղտնազերծված հետախուզական զեկույցներին, որոնք, Սպիտակ տան պնդմամբ, բացահայտում են 2020 թվականի ընտրություններին միջամտելու օտարերկրյա պետությունների ծրագրերը»,- X-ում գրել է լրագրողը։
Թրամփը բազմիցս հանդես է եկել պնդումներով, որ 2020 թվականի ընտրություններում ինքը պարտվել է փոստով ուղարկված քվեաթերթիկներին առնչվող դեմոկրատների խարդախ գործողությունների պատճառով։ Այդ ընտրապայքարում այն ժամանակ հաղթել էր դեմոկրատ Ջո Բայդենը։
Source: https://news.am/hy/news/1049632