Թրամփի երթուղու վերաբերյալ այսօր նախաստորագրված փաստաթուղթը կստորագրվի մի քանի շաբաթվա ընթացքում։ Դրչա մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցից հետո անցկացված մամուլի ասուլիսում։
Նրա խոսքով՝ տեքստն ամբողջությամբ համաձայնեցված է, սակայն մնում են տեխնիկական ընթացակարգեր։ Այնուհետև կհամաձայնեցվեն և կստորագրվեն այլ փաստաթղթեր, օրինակ՝ ընկերության կանոնադրությունը, ինչից հետո ակնկալվում են աշխատանքներ տեղում:
Նա հայտնել է, որ կան երկրներ և ընկերություններ, որոնք հետաքրքրություն են ցուցաբերում նախագծի նկատմամբ։ Խոսքը ոչ միայն երկաթուղու, այլև էլեկտրահաղորդման գծերի, խողովակաշարերի, շինարարության կամ ապրանքների, ռելսերի ու համակարգչային ծրագրերի մատակարարման մասին է։ Նրա խոսքով՝ այս հարցերի շուրջ մտքերի փոխանակում կայացել է, սակայն նախարարն առայժմ անուններ չի նշել։
Այն հարցին, թե արդյոք կա՞ պայմանավորվածություն ֆրոնտ-օֆիսի և բեք-օֆիսի (անցակետերի համակարգի) կառավարման վերաբերյալ, նախարարը բացասական է պատասխանել։
Խոսելով Իրանի և Ռուսաստանի դիրքորոշման մասին՝ նախարարը հայտարարել է, որ պաշտոնապես Իրանը հետաքրքրություն է հայտնում նախագծի նկատմամբ, թեև որոշ փորձագետներ մտահոգություն են հայտնում անվտանգության հարցերի վերաբերյալ։ Նախարարը վստահեցրել է, որ իրանցի գործընկերները համոզվել են՝ անհանգստանալու առիթ չկա, բոլոր ենթակառուցվածքները լինելու են Հայաստանի ինքնիշխանության ներքո, և դա բացառում է երրորդ կողմի վերահսկողությունն ու տեղակայումը։
«Ընդհակառակը, Իրանը կկարողանա դուրս գալ Սև ծով։ Տեղի է ունենում մի բան, որը կփոխի մեծ աշխարհաքաղաքականությունը»,- հայտարարել է Միրզոյանը։
Նրա խոսքով՝ նույնը կարելի է ասել ՌԴ-ի մասով։ Մոսկվայում նոր հնարավորություններ են տեսնում, պաշտոնապես հետաքրքրություն են հայտնում նախագծի նկատմամբ և ցանկանում են մասնակցել:
Source: https://news.am/hy/news/1038605
Armenia
Թրամփի երթուղու վերաբերյալ այսօր նախաստորագրված փաստաթուղթը կստորագրվի մի քանի շաբաթվա ընթացքում. ՀՀ ԱԳՆ ղեկավար
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Armenia նորությունները Telegram-ում
Հետևիր Armenia թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։