ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կհանեն Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները և որոշում կկայացնի Անկարային F-35 կործանիչների հնարավոր վաճառքի վերաբերյալ, երբ երեքշաբթի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում սկսեց հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հաղորդում է Reuters։
«Մենք պատրաստվում ենք հանել պատժամիջոցները», — ասել է Թրամփը լրագրողներին՝ պատասխանելով այն միջոցների մասին հարցին, որոնք կիրառվել էին Countering America's Adversaries Through Sanctions Act (CAATSA) օրենքի համաձայն։
2020 թվականին Վաշինգտոնը CAATSA-ի շրջանակում պատժամիջոցներ էր կիրառել Թուրքիայի դեմ՝ նրա կողմից ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերման պատճառով։ Բացի այդ, Անկարան դուրս էր մնացել F-35 կործանիչների ծրագրից, ինչը Թուրքիան անվանել էր անարդար և անօրինական քայլ։
Ինչպես երեքշաբթի հայտնել են իրավիճակին ծանոթ երկու աղբյուրներ, ակնկալվում էր, որ Անկարա այցի ընթացքում Թրամփը կարտահայտի աջակցություն Թուրքիային F-35-ների հնարավոր վաճառքին, թեև իրավական և օրենսդրական խոչընդոտները դեռ ամբողջությամբ չէին վերացվել։
«Սա որոշում է, որը մենք պետք է ընդունենք», — հայտարարել է Թրամփը։
Նա նաև հայտնել է, որ Էրդողանի հետ կքննարկի առևտրի հարցերը։
Source: https://news.am/hy/news/1048421