ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիսային Դակոտա նահանգում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ Իսպանիան Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) ոչ այնքան լավ անդամ է։

«Ահ, իսպանացիները։ ՆԱՏՕ-ի անդամներ են, բայց ՆԱՏՕ-ի ամենալավ անդամները չեն», — ասել է նա։

Թրամփը հայտարարել է, որ երկիրը հրաժարվում է օգնել մյուսներին և քննադատել է նման դիրքորոշումը։ Նրա խոսքով՝ այն բանից հետո, երբ նրանք կորցնեն վերահսկողությունը Կուբայի, Գուամի, Ֆիլիպինների և Պուերտո Ռիկոյի նկատմամբ, այդ տարածքները կհայտնվեն ԱՄՆ վերահսկողության տակ։

Ամերիկացի առաջնորդը նաև նշել է, որ Կուբան, իբր, բազմաթիվ տասնամյակներից հետո շարժվում է դեպի Միացյալ Նահանգներ, և խոստացել է զբաղվել այդ հարցով։

Source: https://news.am/hy/news/1047243