ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի հայտարարել է, որ Վաշինգտոնը կարող է կրկին ռազմածովային շրջափակում սահմանել Իրանի դեմ՝ այն բանից հետո, երբ Թեհրանը հարձակվել է Հորմուզի նեղուցի շրջանում գտնվող մի քանի առևտրային նավերի վրա, փոխանցում է CNN հեռուստաալիքը։
«Մենք կարող ենք վերադարձնել շրջափակումը», — հայտարարել է Թրամփը Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։
Նրա խոսքով՝ սահմանափակումները կտարածվեն միայն Իրանի վրա, մինչդեռ մյուս երկրները կկարողանան շարունակել ազատ նավարկությունը։
Նոր շրջափակման սահմանումը կդառնա ԱՄՆ-ի հերթական պատասխան քայլը՝ իրանական նավթի վաճառքի դեմ պատժամիջոցների վերականգնումից և երեքշաբթի հասցված ամերիկյան մի շարք հարվածներից հետո։
Թրամփը նաև հայտարարել է, որ գնալով ավելի քիչ է վստահ Իրանի հետ երկարաժամկետ խաղաղության համաձայնագրի հասնելու հնարավորությանը և չի բացառել, որ նոր ռազմական հարվածներ կարող են իրականացվել արդեն մոտ ժամանակում։
Source: https://news.am/hy/news/1048650