ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ համատեղ դուրս բերել և ոչնչացնել բարձր հարստացված ուրանը՝ երկրների միջև երեք ամիս տևած հակամարտության ավարտի վերաբերյալ հնարավոր համաձայնագրի շրջանակում։

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում Վաշինգտոնը կարող է գործել ինքնուրույն։

«Մենք ռազմական ճանապարհով շատ կոշտ կգործենք։ Եվ կսպասենք, մինչև դա անենք, նախքան առաջ գնալը», - ասել է Թրամփը։

Նրա կարծիքով, կողմերը համաձայնությանը «շատ մոտ են», սակայն դեռևս մնում են վիճելի հարցեր։ Նա ընդգծել է, որ Իրանը չպետք է ոչ մշակի, ոչ էլ ձեռք բերի միջուկային զենք։

«Նրանք իրավունք չունեն մշակելու կամ գնելու, ձեռք բերելու կամ ստանալու», - ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ իր երկիրը կպահպանի ռազմական ներկայությունը տարածաշրջանում մինչև պայմանավորվածությունների ավարտը։

Խաղաղության հեռանկարների մասին հարցին պատասխանելով՝ Թրամփն ասել է. «Նրանք ուժեղ են։ Նրանք հպարտ են», հավելելով, որ բանակցությունները ժամանակ են պահանջում երկրների միջև երկարատև հակամարտության պատճառով։

Նա նաև կրկին ընդգծել է իր հիմնական դիրքորոշումը։

«Մենք չենք կարող թույլ տալ, որ Իրանը միջուկային զենք ունենա։ Չենք կարող։ Եվ մենք դա թույլ չենք տա», - եզրափակել է ԱՄՆ նախագահը։

Source: https://news.am/hy/news/1041729