Թել Ավիվի Այալոն մայրուղու դեպի հյուսիս տանող հատվածը փակվել է երթևեկության համար, երբ բողոքի ակցիայի մասնակիցները դուրս են եկել երթևեկելի մաս և զբաղեցրել ճանապարհի մի հատվածը, գրում է The Times of Israel-ը։

Ցուցարարները պահանջում են 2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման իրականացրած հարձակումը հետաքննելու համար պետական քննչական հանձնաժողով ստեղծել։

Ակցիան անցկացվում է այն օրը, երբ լրանում է Իսրայելի հարավ ներխուժման և զանգվածային սպանությունների 1000-րդ օրը, որի ընթացքում սահմանամերձ շրջաններում մարդիկ էին սպանվել և առևանգվել։

Source: https://news.am/hy/news/1047476