Բազմակիլոմետրանոց սգո թափորը ձգվել է Թեհրանի փողոցներով, որտեղ ընթանում է Իրանի զոհված գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Իշխանությունները կանխատեսում էին, որ միջոցառմանը կմասնակցի առնվազն 15 միլիոն մարդ։
Լեփ-լեցուն է «Ազադի» հրապարակը, ուր արդեն հասցրել են այաթոլլայի դագաղը, և մարդիկ շարունակում են գալ։ Նույնանուն փողոցը սև-կարմիր գույներ է ստացել Ալի Խամենեիի պատկերով դրոշների պատճառով։
Հավաքվածների թվում միայն թեհրանցիներ չեն․ հուղարկավորության միջոցառումներին եկել են բնակիչներ ամբողջ Իրանից։
Երեքշաբթի նմանատիպ սգո թափոր կանցկացվի Ղոմ քաղաքում, իսկ հուլիսի 8-ին Խամենեիի մարմինը կտանեն Իրաքի Բաղդադ, Նաջաֆ և Քերբելա քաղաքներ։ «Իրանի նահատակ հոր» հայրենիք այն կվերադարձնեն հուլիսի 9-ին՝ նրա հարազատ Մաշհադ քաղաք, որտեղ էլ կկայանա հուղարկավորությունը։
Խամենեին զոհվել է փետրվարի 28-ին Թեհրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով, իսկ նրա հետ հրաժեշտի արարողությունը, ամբողջ մարտի ընթացքում շարունակվող հարվածների ֆոնին, անցկացնել չի հաջողվել, ինչի հետևանքով իշխանությունները որոշել են հետաձգել միջոցառումը՝ հղում անելով ենթակառուցվածքը պատրաստելու անհրաժեշտությանը։
Source: https://news.am/hy/news/1048087