ԱՄՆ-ը և Իրանը հակամարտության կարգավորման շրջանակում քննարկում են իրանական տնտեսության զարգացման ներդրումային հիմնադրամ ստեղծելու հնարավորությունը, հաղորդել է The New York Times-ը (NYT)՝ հղում կատարելով աղբյուրներին։
«Իրանցի մի պաշտոնյա և մի դիվանագետ դրա ծավալը գնահատում են 300 մլրդ դոլար, սակայն բանակցություններում միջնորդող մյուս պաշտոնյաները չեն հաստատում այդ թվերը»,- տեղեկացրել է NYT-ը։
«Իրանցի պետական ծառայողն այն անվանել է «վերակառուցման ծրագիր», որը խոստացվել է Իրանին վերջնական համաձայնագրի ստորագրման դեպքում։ Ավելի վաղ բանակցություններում Իրանը պահանջում էր ռեպարացիաներ ռմբակոծությունների հասցրած վնասի համար, որը որոշ իրանցի պաշտոնյաներ գնահատում էին 300 մլրդ դոլարից մինչև 1 տրլն դոլար»,- նշել է պարբերականը։
Երկու դիվանագետներ թերթին հայտնել են, որ խոսքը միջազգային ներդրումային հիմնադրամի մասին է, որի գործունեությանը ԱՄՆ-ը կաջակցի կողմերի վերջնական պայմանավորվածության դեպքում։ Հիմնադրամի աշխատանքի մանրամասները դեռ պետք է մշակվեն։ Այս առաջարկը, ըստ երևույթին, զարգացնում է այն գաղափարները, որոնք ավելի վաղ առաջ էին քաշել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և նախագահի փեսա Ջարեդ Քուշները։
NYT-ի տվյալներով՝ Իրանի ներկայացուցիչները ավելի վաղ ամերիկյան կողմին նաև առաջարկել էին թույլատրել ԱՄՆ ընկերություններին, այդ թվում՝ խոշոր նավթային և էներգետիկ ընկերություններին, մուտք գործել իրանական շուկա ներդրումների և համատեղ նախագծերի համար։
Միևնույն ժամանակ, նշել է NYT-ը, ԱՄՆ և Իրանի նախնական համաձայնագիրը, որի շուրջ բանակցությունները շարունակվում են, կարող է նաև նախատեսել արտերկրում սառեցված իրանական միջոցների մի մասի ապասառեցում։ Թեհրանը դրանց ծավալը գնահատում է 24 մլրդ դոլար, որոնցից 20 մլրդ-ը արգելափակված է Մերձավոր Արևելքում։
Պարբերականի տվյալներով՝ ներքաղաքական բարդություններից խուսափելու համար ԱՄՆ վարչակազմը մշակում է ակտիվների ապաշրջափակման տարբերակներ, որոնց ներգրավված կլինեին նաև այլ երկրներ, այդ թվում՝ Կատարը։ Իրանցի պաշտոնյայի և երկու դիվանագետների խոսքով՝ պայմանավորվածությունների նախագիծը պետք է հիշատակի իրանական միջոցների փուլային ապասառեցումը։
Source: https://news.am/hy/news/1039346
World
The New York Times․ ԱՄՆ-ը և Իրանը քննարկում են իրանական տնտեսությունում ներդրումների հիմնադրամ ստեղծելու հարցը
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։