Իլոն Մասկի ընտանեկան հիմնադրամը վճարել է բրիտանացի աջ արմատական ակտիվիստ Թոմի Ռոբինսոնի Ռուսաստան ուղևորության ծախսերը, The Guardian-ին հայտնել է միլիարդատիրոջ հայրը՝ Էրոլ Մասկը, որը նրան ուղեկցել է Մոսկվա կատարած այցի ընթացքում։
Էրոլ Մասկի խոսքով՝ Ռոբինսոնը, որի իրական անունը Սթիվեն Յաքսլի-Լենոն է, Ռուսաստանի մայրաքաղաքում հանդիպումներ է անցկացրել բիզնեսի ներկայացուցիչների հետ։ X սոցցանցի սեփականատիրոջ հայրը նաև ակտիվիստին անվանել է «լավ երիտասարդ»՝ նշելով, որ նա «սովորում է»՝ չնայած իր բռնկուն բնավորությանը։
Ռոբինսոնը նախորդ ամիս այցելել էր Մոսկվա, որտեղից կոչ էր անում իր կողմնակիցներին դուրս գալ բողոքի ակցիաների Մեծ Բրիտանիայում՝ Բելֆաստում դանակով հարձակումից հետո։ Ուղևորության ընթացքում նա Էրոլ Մասկի հետ միասին տեսանյութեր էր հրապարակում մոսկովյան շքեղ հյուրանոցից։
Այցը տեղի է ունեցել եվրոպական ուլտրաաջ շարժումների ներկայացուցիչների հետ շփումների ակտիվացման ֆոնին։ Փորձագետները նշելմ են, որ Մոսկվան նման կապերն օգտագործում է որպես արևմտյան երկրների քաղաքական գործընթացների վրա ազդելու ավելի լայն ռազմավարության մաս։
Source: https://news.am/hy/news/1049322