Օհայո նահանգում Frank's Redhot կծու սոուս տեղափոխող բեռնատարից արտահոսք է սկսվել միջպետական մայրուղում, ինչի հետևանքով թափվել է մոտ 18 հազար կիլոգրամ սոուս։ Այս մասին հայտնել է The Columbus Dispatch թերթը՝ հղում կատարելով տեղի իշխանություններին։

«Դելավեր շրջանի հյուսիսային մասում 40 հազար ֆունտ (ավելի քան 18 հազար կիլոգրամ) Frank's Redhot կծու սոուս տեղափոխող կցորդիչից արտահոսք է տեղի ունեցել»,- նշվել է հրապարակման մեջ։

Տեղեկացվել է, որ հրշեջները, որոնք ժամանել էին դեպքի վայր, չեն լվացել նյութը ճանապարհից, քանի որ դա կարող էր հանգեցնել բնապահպանական խնդիրների։ Փոխարենը նրանք սկսել են օգտագործել պաշտպանիչ ավազաններ։

Ինչպես նշել է պարբերականը, ճանապարհային ոստիկանությունը տեղի ունեցածի համար կարող է տուգանել պատասխանատու տրանսպորտային ընկերությանը։

Source: https://news.am/hy/news/1047592