Թայվանն ու ԱՄՆ-ը համաձայնության են եկել «Ցզինֆեն-1» թեթև մարտավարական կամիկաձե անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) համատեղ արտադրության շուրջ։ Այս մասին հայտնել է «Liberty Times» թերթը։
Վաշինգտոնն ու Թայբեյը կազմել են ռազմական տեխնիկայի և սպառազինության համակարգերի ցանկը, որոնք կարող են համատեղ արտադրվել և ԱՄՆ-ի կողմից իրացվել միջազգային շուկայում։ Առաջին նման նախագիծը կդառնա հենց «Ցզինֆեն-1»-ը։ Նախքան արտադրության մեկնարկը նախագիծը պետք է անցնի լրացուցիչ ստուգում և ստանա օրենսդրական հաստատում։
Այս բարաժավորող զինամթերքը մշակվել է Թայվանի Չժունշանի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի կողմից։ Այն արդեն անցել է շահագործման փորձարկումները և ընդգրկվել Թայվանի ծովային հետևակի սպառազինության մեջ։ ԱԹՍ-ն կարող է տեղադրվել կառավարվող արագընթաց մոտորանավակների, անօդաչու վերջրյա նավերի և ցամաքային տրանսպորտային միջոցների վրա։
Source: https://news.am/hy/news/1049962