Թաիլանդի հյուսիս-արևելքում գտնվող Մուկդահան նահանգում պիկապի և ոտքով ուխտագնացություն կատարող վանականների խմբի բախման հետևանքով զոհվել է ութ բուդդայական վանական, ևս 13-ը ծանր վիրավորվել են։ Այս մասին, հղում անելով ոստիկանությանը, հայտնում է Khaosod-ը։

Փրկարարները, ոստիկանությունը և արտակարգ ծառայությունների աշխատակիցները ժամանել են դեպքի վայր, որտեղ ճանապարհին և ճանապարհեզրին հայտնաբերվել են վանականների մարմինները։ Հինգ վանական մահացել են տեղում, ևս երեքը ավելի ուշ մահացել են հիվանդանոցում։ Տուժած 13 վանականները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ՝ անհետաձգելի բժշկական օգնություն ստանալու համար։

Ոստիկանության նախնական քննությունը ցույց է տվել, որ պիկապը վարել է անչափահասը, որը, ենթադրաբար, մեքենան վերցրել էր առանց ծնողների կամ խնամակալի թույլտվության։

Source: https://news.am/hy/news/1047317