Տեղեկություններ ունենք, որ մայիսի 26-ին Բաքվում տեղի են ունենալու որոշ հայ գերիների՝ վերաքննիչ բողոքների քննության դատական լսումները: Այս մասին NEWS.am-ին ասաց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, փաստաբան Սիրանուշ Սահակյանը:
«Տեղեկությունը մեզ է հասել գերիների ընտանիքներից: Այն իրականում շատ կցկտուր է: Նույնիսկ չունենք պատկերացում, կոնկրետ ում գործերով է վերաքննիչ բողոքը ներկայացվել և վարույթ ըմդունվել, ինչպես է դա արվել, քանի որ անգամ Ռազմական դատարանի դատավճիռները նրանց չէին տրամադրվել:
Ցավոք, ստեղծվել է իրավիճակ, որ մենք որևէ հնարավորություն չունենք հավաստի տեղեկատվություն ստանալու: Նաև սա էր պատճառը, որ մենք խնդում էինք գործարկել «հովանավոր տերության» մեխանիզմը, բայց ցավոք, որևէ ռեալ արդյունք այդպես էլ չունեցանք: Հյուպատոսական այցելությունների և աջակցության գործիքակազմը ևս շարունակում է մնալ չկիրառված»,-նշեց փաստաբանը:
Source: https://news.am/hy/news/1037674
World
Տեղեկություններ ունենք՝ մայիսի 26-ին Բաքվում տեղի են ունենալու որոշ հայ գերիների՝ վերաքննիչ բողոքների քննության դատական լսումները. Սահակյան
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Միանալ Telegram-ումԿիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։