«Ճկուն» ժամկետային ավանդն ամսական կայուն եկամուտ ստանալու, միաժամանակ Ձեր ֆինանսական միջոցներն ազատ տնօրինելու հարմար տարբերակ է: Այն հնարավորություն է տալիս համալրել ավանդի գումարը, մասնակի կամ ամբողջական ելքագրում անել՝ պահպանելով կուտակված տոկոսագումարը:

«Ճկուն» ավանդի ներդրման հիմնական պայմաններն են՝

կատարել ավանդի գումարի համալրում մինչև վերադարձման ժամկետին նախորդող 90-րդ օրը ներառյալ,

կատարել ավանդի մասնակի կամ ամբողջական ելքագրում, ընդ որում՝ եթե պահանջվող գումարը բանկում ներդրված է եղել առնվազն 90 օր, ապա ելքագրումը կատարվում է տոկոսադրույքի պահպանմամբ։

Ավանդը հնարավոր է ներդնել ինչպես Բանկի Գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում (բացառությամբ «ԱՐԱՐԱՏՅԱՆ» և «ՍԻԼԱՉԻ » մասնաճյուղերի), այնպես էլ AEB Online /AEB Mobile համակարգերով:

Ստացվող տոկոսները հարկվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով:

Ավանդի մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ:

Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Source: https://news.am/hy/news/1038184