«Կրոկուս սիթի հոլ»-ի զինյալներին, որոնք 2024 թվականի մարտին Մերձմոսկովյան Կրասնոգորսկի համերգասրահում ահաբեկչություն էին իրականացրել, հարձակման ժամանակ նախատեսված էր մահապարտների (շահիդների) դեր, սակայն ահաբեկչությունից մեկ օր առաջ կուրատորը նրանց հրամայել էր մեկնել Ուկրաինայի սահման։ Այս մասին նշվում է ТАСС-ի տրամադրության տակ գտնվող փաստաթղթերում։
«Ահաբեկչությունից մեկ օր առաջ նրանց ասել էին, որ իրենք մահապարտներ չեն և զոհվել պետք չէ, նրանց գումարը սպասում է Ուկրաինայում,- հետևում է դատապարտյալների ցուցմունքներից։ - 2024 թվականի մարտի 21-ին արտերկրում գտնվող կուրատորը զինյալներին ձայնային հաղորդագրություն էր ուղարկել, որում նշել էր, թե «նրանք իրեն դեռ պետք են, որ առայժմ զոհվել պետք չէ», և «Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչությունն իրականացնելուց հետո նրանք պետք է մեկնեն Կիև, այսինքն՝ Ուկրաինայի տարածք, որտեղ «ուկրաինացի տղաների հետ հանդիպելիս նրանք կստանան իրենց աշխատանքի դիմաց», այսինքն՝ իրականացված ահաբեկչության համար, յուրաքանչյուրը 1 մլն ռուբլի։ Հենց այդ պատճառով էլ հարձակումից հետո նրանք նպատակաուղղված շարժվել էին դեպի Ուկրաինա»,- ասվում է նյութերում։
Կուրատորի ցուցումով զինյալները նաև դեղին գույնով մասնակիորեն ներկել էին իրենց ինքնաձիգները։ Նրանց կարծիքով, դա արվել էր, «որպեսզի նմանակեն, ընդգծեն Ուկրաինայի առնչությունը ահաբեկչությանը»։
Source: https://news.am/hy/news/1039710
World
ТАСС․ «Կրոկուսում» ահաբեկչություն իրականացրած զինյալները պետք է դառնային շահիդներ
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։