ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշները կարող են այցելել Ռուսաստան մինչև օգոստոսի վերջ, սակայն նրանց հնարավոր այցի հստակ ժամկետները դեռևս որոշված չեն։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ի աղբյուրը։

Գործակալության զրուցակիցը նշել է. «Հնարավոր է՝ մինչև ամառվա վերջ, բայց ժամկետներ չկան»։

Վերջին շաբաթներին նաև հաղորդումներ են հայտնվել այն մասին, որ Մերձավոր Արևելքում իրավիճակի հարաբերական կայունացման ֆոնին նրանք կարող են վերադառնալ միջնորդական ջանքերին ուկրաինական ուղղությամբ, սակայն նրանց այցերի կոնկրետ ժամկետներ չեն նշվել։

Source: https://news.am/hy/news/1047866