ԽՍՀՄ մանրակերտ դրոշը, որն ամերիկացի աստղագնաց Բազ Օլդրինն իր հետ վերցրել էր Լուսին թռիչքի ժամանակ «Ապոլոն-11» տիեզերանավով 1969 թվականի հուլիսին, Sotheby’s աճուրդում վաճառվել է 102,4 հազար դոլարով: Դրա մասին են վկայում աճուրդի տան պաշտոնական կայքում զետեղված տվյալները:

Լոտի վերջնական արժեքը զգալիորեն գերազանցել է փորձագետների նախնական գնահատումները: Մոտավորապես 10-15 սանտիմետր չափսերով կտորը գտնվել է Օլդրինի անձնական հավաքածուի մեջ՝ «Կոլումբիա» հրամանատարական մոդուլի տախտակամածին:

Ինչպես հստակեցրել են Sotheby’s-ում, աստղագնացը խորհրդային խորհրդանիշն իր գույքացուցակում ներառել էր որպես դիվանագիտական ժեստ և նշան այն բանի, որ Լուսնի վրա վայրէջքը դարձել է ամբողջ մարդկության ձեռքբերումը:

Source: https://news.am/hy/news/1050158