Սպասվում է, որ Սլովենիան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ 32 երկրներից միակը, որն այս տարի չի կատարի պաշտպանական ծախսերի վերաբերյալ դաշինքի առանցքային պարտավորությունը։ Դրա մասին ասվում է երեքշաբթի հրապարակված ՆԱՏՕ-ի զեկույցում, գրում է Bloomberg. գործակալությունը։
Դաշինքի նոր տվյալներով՝ այն պետությունների թիվը, որոնք չեն հասել համախառն ներքին արդյունքի 2%-ի չափով ռազմական ծախսերի թիրախային մակարդակին, երեքից կկրճատվի մեկի։
Նախկինում այդ ցուցանիշը չկատարող երկրների թվում էին նաև Չեխիան և Ալբանիան։ Սակայն, ՆԱՏՕ-ի գնահատականներով, այս տարի երկու երկրներն էլ կհասնեն անհրաժեշտ մակարդակին։ Միաժամանակ, Ալբանիան պետք է հյուրընկալի Հյուսիսատլանտյան դաշինքի հաջորդ գագաթնաժողովը։
Զեկույցում նշվում է, որ փաստաթղթի պատրաստման ժամանակ օգտագործված տեղեկությունը արդիական է հուլիսի 3-ի դրությամբ։
Source: https://news.am/hy/news/1048473