Սլովակիայում շաբաթ օրը՝ հուլիսի 4-ին, անցկացված հանրաքվեն ճանաչվել է չկայացած՝ ընտրողների չափազանց ցածր մասնակցության պատճառով. քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների մոտ 15%-ը, հաղորդում է Denik N-ը։

Քվեարկությունը հայտարարվել էր նաև քաղաքական համակարգի և պետական ինստիտուտների աշխատանքի հարցերի հետ կապված նախաձեռնության շրջանակում։

Քաղաքացիներին առաջարկվել էր պատասխանել երկու հիմնական հարցի՝ մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ նախկին վարչապետի, համար նախատեսված ցմահ վճարումների չեղարկման, ինչպես նաև մասնագիտացված իրավապահ կառույցների՝ Հատուկ դատախազության վարչության և Ազգային քրեական գործակալության հնարավոր վերականգնման վերաբերյալ։

Սկզբում օրակարգում առաջարկվում էր ներառել նաև խորհրդարանի վաղաժամկետ արձակման և 180 օրվա ընթացքում արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին հարցը, սակայն այն մերժվել է և չի ներառվել քվեաթերթիկում։

Գործող կանոնների համաձայն, հանրաքվեն կայացած ճանաչելու համար անհրաժեշտ է ընտրողների ավելի քան 50% մասնակցությունը, ինչը չի ապահովվել, ուստի արդյունքները իրավաբանորեն պարտադիր ուժ չեն ունենալու։

Source: https://news.am/hy/news/1047905