Մի շարք կատարողներ հրաժարվել են մասնակցել ԱՄՆ 250-ամյակին նվիրված «Great American State Fair» փառատոնին այն բանից հետո, երբ հայտարարել են, թե կազմակերպիչներն, իբր, մոլորեցրել են իրենց միջոցառման քաղաքական բնույթի վերաբերյալ, հայտնել է BBC News-ը։
Freedom 250 անվանումը կրող փառատոնը պետք է անցկացվի Վաշինգտոնի Ազգային ծառուղում հունիսի 25-ից մինչև հուլիսի 10-ը և տևի 16 օր։ Նախաձեռնությունը կապված է ԱՄՆ Անկախության հռչակագրի 250-ամյակի տոնակատարության նախապատրաստության հետ։ Կազմակերպիչները հայտարարել են, որ նախագիծը «կուսակցական» բնույթ չունի և ուղղված է ամերիկացիներին միավորելուն։
Սակայն մի շարք արտիստներ, այդ թվում՝ Young MC-ն, Morris Day-ը, The Commodores խումբը, Poison-ի ֆրոնտմեն Բրեթ Մայքլսը և քանթրի երգչուհի Մարտինա Մաքբրայդը, հրաժարվել են մասնակցությունից։ Նրանց հայտարարությունների համաձայն՝ սկզբում իրենց չեն տեղեկացրել նախագծի քաղաքական ներգրավվածության մասին։
Մարտինա Մաքբրայդը հայտարարել է, որ իրեն առաջարկվել էր «ոչ քաղաքական ձևաչափ», որը հետագայում պարզվել է, որ «մոլորեցնող» է։ Բրեթ Մայքլսը նույնպես նշել է, որ միջոցառումը «ավելի պառակտող է դարձել, քան ինքն ակնկալում էր»։
Որոշ մասնակիցներ հղում են կատարել նաև անվտանգության հարցերին և քաղաքական ուժերի հետ ասոցացվել չցանկանալուն։ Միևնույն ժամանակ, մի շարք կատարողներ, այդ թվում՝ Vanilla Ice-ը և C+C Music Factory-ի անդամ Ֆրիդոմ Ուիլյամսը, հաստատել են իրենց մասնակցությունը։
Սկանդալի ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է նույն ժամանակահատվածում և նույն վայրում անցկացնել իր սեփական միջոցառումը՝ «America is Back Rally»-ն, իսկ հրաժարված արտիստներին անվանել է «երկրորդ կարգի»։ Իր հրապարակումներում նա նաև նշել է, որ քննարկում է Վաշինգտոնում «մեծ ելույթով» հանդես գալու հնարավորությունը։
Սպիտակ տունն աջակցում է երկրի 250-ամյակին նվիրված մի շարք միջոցառումների, այդ թվում՝ փառատոնին, սպորտային իրադարձություններին և մայրաքաղաքում անցկացվող ավտոարշավին։ Նախատեսվում է նաև սահմանափակ թողարկմամբ հուշաանձնագրերի շարք։
Freedom 250-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ փառատոնը «համազգային իրադարձություն» է, որը նախատեսված է բոլոր ամերիկացիների համար, և վստահություն են հայտնել, որ ծրագիրը կիրականացվի ամբողջ ծավալով։
Source: https://news.am/hy/news/1039692
World
Սկանդալ ԱՄՆ-ում հոբելյանական փառատոնի շուրջ․ երաժիշտները հայտարարում են քաղաքական խաբեության մասին
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։