Դամասկոսում երկու պայթյունները տեղի են ունեցել այն անվտանգության գոտուց դուրս, որը սահմանված էր այն հյուրանոցի շուրջ, որտեղ կանգ էր առել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, և չեն սպառնացել ֆրանսիացի առաջնորդի կյանքին։ Այդ մասին հայտնել է Սիրիայի ներքին գործերի նախարարությունը։
«Պայթյունը տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահի նստավայրի անվտանգության գոտուց դուրս և անմիջական սպառնալիք չի ներկայացրել նրա, նրան ուղեկցող անձանց, ինչպես նաև պաշտոնական այցի ծրագրի համար, որը շարունակվում է նախապես պլանավորված ժամանակացույցին համապատասխան»,- նշվում է ՆԳՆ հայտարարության մեջ, որը տարածել է SANA գործակալությունը։
Այնտեղ ճշտվում է, որ ինքնաշեն ռումբերը պայթել են այն բանից հետո, երբ «դրանք հայտնաբերել էին անվտանգության ուժերը, և ՆԳՆ մասնագետները ձեռնամուխ էին եղել դրանց վնասազերծմանը»։
Source: https://news.am/hy/news/1048333