Շրի Լանկայի արևմուտքում գտնվող Նեգոմբո քաղաքի բանտում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով զոհվածների թիվը հասել է 25-ի, առնվազն 100 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։ Միջադեպի մասին երկուշաբթի հայտնել են ոստիկանությունից։
Հաղորդվում է, որ զոհվածների թվում կա բանտի հինգ աշխատակից և 20 կալանավոր։
Ներկայում միջոցներ են ձեռնարկվում Նեգոմբոյի բանտից կալանավորներին այլ ուղղիչ հիմնարկներ տեղափոխելու ուղղությամբ՝ իրավիճակը լիցքաթափելու նպատակով, հաղորդում է Xinhua գործակալությունը։
Անկարգությունները սկսվել են կիրակի, երբ կալանավորների երկու խմբերի միջև բախում է տեղի ունեցել։ Կիրակի երեկոյան իրավիճակը վերցվել էր վերահսկողության տակ, սակայն երկուշաբթի առավոտյան բռնությունները դարձյալ բռնկվել են։
Source: https://news.am/hy/news/1048206