Ընդդիմությունը շահարկում է, թե իբր Հայաստանը անպաշտպան է, թե Հայաստանը բանակ չունի, թե իրենք բանակ են ստեղծել, մենք բանակը քանդել ենք, մինչդեռ իրենց ժառանգություն թողած բանակը եղել է քանդված։ Այս մասին, այսօր՝ մայիսի 28–ին, տոնական զորահանդեսից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այդ որ ասում եմ՝ կոնսերվի կոկոշներ, դա միայն կոկոշներին չի վերաբերում, սպառազինության 70%-ը եղել է մաշվածության վերջին աստիճանի, իսկ այսօր դուք Հանրապետության հրապարակում չտեսաք թեկուզ մի միջոց, որի առաջին օգտագործողը մենք չենք և որը արտադրված չէ Հայաստանի Հանրապետության համար։
Մեկը կարո՞ղ է հաշվել՝ քանի միլիարդի զենք է անցել այսօր Հանրապետության հրապարակում։ Իհարկե չեն հաշվի և չեն էլ կարող հաշվել։ Սա մեր պատասխանն է բոլոր նրանց, որոնք ասում են՝ պետական պարտքը ավելացրել եք։ Ընդ որում, շատ արտադրողներ կան, որոնք նաև վաճառքի պայման են համարում, որ իրենց ապրանքային վարկի փաթեթով ձեռք բերվեն այդ ապրանքները, որովհետև դա փաթեթային ծառայություն է։ Մարդիկ ասում են, որ մենք առաջարկում ենք այս փաթեթը և այս փաթեթը։ Դա սուպերմարկետ չի, որ գնաս քարտդ տաս, ասես՝ ես վերցնում եմ։ Որովհետև մարդիկ ունեն իրենց տնտեսական մեխանիզմները, իրենց շահերը։ Իրենք ասում են՝ այս մեխանիզմով, եթե ուզում եք, վերցրեք, որովհետև այն մյուս մեխանիզմով գները ուրիշ են։
Այդտեղ հազար ու մի բարդություն և հազար ու մի շերտ կա, որի մասին մենք չենք կարող խոսել և պետք էլ չի, որ խոսենք։ Այդ ո՞վ էր տարիներով ասում, որ մենք պետական պարտքը կրկնապատկել ենք։ Ահա խնդրեմ, մենք ձեզ ցույց ենք տալիս պետական պարտքը։ Պետական պարտքի ձևավորման պատճառը ոչ թե այն է որ շատ դեպքերում մենք փող չենք ունեցել, այլ դա եղել է փաթեթ, մեզ առաջարկվել է զուգահեռ ֆինանսական ծառայության սխեմայով, այսինք ասվել է, որ վարկ վերցրեք և առեք, որովհետև իրենք ունեն իրենց ռազմարդյունաբերական համալիրների ֆինանսավորման առանձնահատուկ սխեմաներ, հակառակ դեպքում գները էականորեն փոխվում են»,– հայտարարեց Փաշինյանը։
Նա հավելեց, որ հյուսիս-հարավ ամբողջ ճանապարհը կառուցվում է պետական պարտքով. «Դա ի սկզբանե առաջին օրից պլանավորված է եղել, որ վարկային միջոցներով պետք է արվի, և դա Հայաստանի իրավական դեյուրե պարտավորությունն է, որ պետք է վարկային միջոցներով արվի։
Նախ հյուսիս-հարավի մի կտորը կառուցվել է, այսօր Ագարակ–Քաջարանն է կառուցվում, հիմա շարունակությունը կլինի, Բարգուշատի թունելը կլինի, Սիսիան–Քաջարանը կլինի։ Այսօր Հայաստանի և հայ ժողովրդի պատմության մեջ ամենաերկար կամուրջն է կառուցվում, բայց մարդիկ, որ ասում են՝ Մեղրին տալու են, Սյունիքը տալու են։ Սյունիք տվող Քոչարյանը եկել էր մեզ մեղադրում էր Սյունիք տալու մեջ»,– ընդգծեց Փաշինյանը։
Source: https://news.am/hy/news/1039102
Armenia
«Այսօր դուք հրապարակում տեսաք պետական պարտքը». Փաշինյանը ներկայացրեց, թե ինչու է պետական պարտքը կրկնապատկվել
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Armenia նորությունները Telegram-ում
Հետևիր Armenia թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։