Չինական հայտնի տաճարի՝ կունգ-ֆուի հայրենիքի նախկին վանահայրը դատապարտվել է 24 տարվա բանտարկության և տուգանվել 3,5 միլիոն յուանով (517 հազար ԱՄՆ դոլար)՝ կատարած հանցագործությունների, դրանց թվում՝ վատնման և կաշառակերության համար, ուրբաթ հայտնել են պետական լրատվամիջոցները, հաղորդում է Reuters-ը:
60-ամյա բուդդայական վանական Շի Յունսինին մեղադրանք էր առաջադրվել այս տարվա մարտին՝ անցյալ տարվա հուլիսին նրա դեմ սկսված հետաքննությունից հետո:
Չինաստանի կենտրոնական Հենան նահանգի դատարանը կայացրել է դատավճիռ, որում նշվում է, որ Շին չարաշահել է իր լիազորությունները Շաոլին տաճարում՝ գրեթե երեք տասնամյակի ընթացքում կատարելով վատնումներ, ապօրինի յուրացումներ, ինչպես նաև ստանալով և բաժանելով կաշառքներ՝ ընդհանուր մոտ 300 միլիոն յուանի չափով: Շին խոստովանել է իր մեղքը և դատարանին հայտնել, որ չի բողոքարկելու որոշումը, հայտնում են պետական լրատվամիջոցները:
Անցյալ տարվա հուլիսին Շաոլին տաճարը հայտարարել էր, որ իր գլխավոր վանականի գործը համատեղ քննում են մի քանի գերատեսչություններ՝ քրեական հանցագործություններ կատարելու, դրանց թվում՝ վատնման և երկար ժամանակ մի քանի կանանց հետ անպատշաճ հարաբերություններ պահպանելու միջոցով բուդդայական պատվիրանները խախտելու կասկածանքով: Հետաքննության առնչությամբ՝ Չինաստանի Բուդդայական ասոցիացիան անմիջապես չեղարկել էր Շիի վանական վկայականը:
Շին, որը հայտնի էր որպես Լյու Ինչեն նախքան 1981 թվականին վանական դառնալը, ղեկավարել է տաճարը 1987 թվականից և դրա վանահայրն է դարձել 1999 թվականին:
Source: https://news.am/hy/news/1039461
World
Շաոլին տաճարի նախկին վանահայրը կոռուպցիայի համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։