Սենեգալի վարչապետ Ուսման Սոնկոն ուրբաթ օրը դատապարտել է «արևմտյան բռնատիրությունը, որը ձգտում է պարտադրել համասեռամոլություն»՝ նույնասեռ հարաբերությունների համար պատիժները խստացնող նոր օրենքի ընդունումից մի քանի շաբաթ անց, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։
«Դա յուրօրինակ բռնատիրություն է։ Աշխարհում, հավանաբար, ութ միլիարդ մարդ կա։ Ութսուն տոկոսը կամ ավելին (համասեռամոլություն) չի ցանկանում։ Ոչ մի արաբական երկիր մեզ չի քննադատի, ինչպես և ոչ մի աֆրիկյան երկիր, սակայն կա մի միջուկ, որը կոչվում է Արևմուտք... որը ցանկանում է դա (համասեռամոլությունը) պարտադրել մնացած աշխարհին,- ասել է Սոնկոն, որը գլխավորում է Ազգային ասամբլեայում մեծամասնություն ունեցող Pastef կուսակցությունը։- Քանի որ նրանք ունեն միջոցներ և վերահսկում են զանգվածային լրատվամիջոցները, (նրանք) ցանկանում են մեր վզին փաթաթել իրենց պարտադրանքը։ Ինքնիշխան սենեգալցի ժողովուրդը չի ցանկանում նման գործելակերպ այստեղ՝ Սենեգալում»։
Վերջին տարիներին ԼԳԲՏ համայնքի շուրջ առկա խնդիրները տարաձայնություններ են առաջացրել Սենեգալում, որտեղ բնակչության մեծամասնությունը մահմեդականներ են։
Մարտի վերջին երկրի նախագահ Բասիրու Դիոմայ Ֆայը գործողության մեջ դրեց նույնասեռ հարաբերությունների համար առավելագույն պատիժը կրկնապատկող օրենքը՝ խորհրդարանում ձայների ճնշող մեծամասնությամբ հավանության արժանանալուց հետո։
Source: https://news.am/hy/news/1037614
World
Սենեգալի վարչապետը Արևմուտքին մեղադրել է երկրին համասեռամոլություն պարտադրելու փորձի մեջ
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Միանալ Telegram-ումԿիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։