Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը հաստատել է մի շարք կադրային փոփոխություններ թագավորության կառավարության և պետական կառույցների կազմում, հայտնում է Սաուդյան մամուլի գործակալությունը (SPA):

Էներգետիկայի նախարար արքայազն Աբդուլազիզ բեն Սալմանը լրացուցիչ նշանակվել է արդյունաբերության և հանքային ռեսուրսների նախարարության ղեկավարի պաշտոնում։

Նա այդ պաշտոնում փոխարինել է Բանդար ալ-Խորայեֆին, որը նշանակվել է պետական նախարար և Նախարարների խորհրդի անդամ, ինչպես նաև գլխավորել է Ռազմական արդյունաբերության գլխավոր վարչությունը (GAMI):

Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում նշանակվել է նաև Մոհամմեդ բեն Սուլեյման ալ-Մուտլակը։

Նախկին գլխավոր դատախազ Շալաան բեն Շալաանը նշանակվել է Թագավորական պալատի խորհրդական։

Բացի այդ, թագավոր Սալմանը Իհսան բեն Աբաս բեն Համզա Բաֆաքիհին նշանակել է Ջիդդա նահանգի վարչակազմի քարտուղար։ Աբդուլլա ալ-Դահիմը դարձել է Սաուդյան կենտրոնական բանկի գործադիր հարցերով կառավարչի տեղակալ, իսկ Թալալ ալ-Համուդը՝ բանկի տեխնիկական հարցերով կառավարչի տեղակալ։

Source: https://news.am/hy/news/1049352