Սաուդյան Արաբիայի փոխարտգործնախարար Վալիդ ալ-Խուրեյջին և նրան ուղեկցող պատվիրակությունը ժամանել են Թեհրան՝ հարգանքի տուրք մատուցելու Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հիշատակին։

Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունները պատմականորեն մնացել են լարված, սակայն վերջին տարիներին կողմերը Չինաստանի միջնորդությամբ մերձեցման գործընթաց են սկսել։

Ավելի վաղ տարածաշրջանային լարվածությունն ուժեղանում էր փոխադարձ մեղադրանքների և հարձակումների ֆոնին, սակայն այժմ երկու երկրներն էլ պահպանում են դիվանագիտական երկխոսությունը և ձգտում են հարաբերությունների կայունացմանը։

Source: https://news.am/hy/news/1047675