Առնվազն 18 մարդ, այդ թվում՝ ոստիկանության չորս աշխատակից, տուժել են Դամասկոսի կենտրոնում տեղի ունեցած պայթյունների հետևանքով։ Այդ մասին հուլիսի 7-ին հայտնել է սիրիական պետական SANA գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի ՆԳՆ-ին։

«Դամասկոսում զբոսաշրջության նախարարության մոտ տեղի է ունեցել երկու պայթյուն, որոնց հետևանքով տուժել է 18 մարդ, այդ թվում՝ չորս ոստիկան», — գրել են գործակալության Telegram-ալիքում։

Սիրիայի ՆԳՆ-ում նաև հայտնել են, որ իրավապահները նախապես հայտնաբերել էին սիրիական մայրաքաղաքի կենտրոնում տեղադրված պայթուցիկ սարքերը։ Չնայած դրան՝ մասնագետները չեն հասցրել դրանք վնասազերծել մինչև գործարկվելը։

Հուլիսի 7-ին Դամասկոսում՝ այն հյուրանոցի մոտ, որտեղ Սիրիա կատարած իր պաշտոնական այցի ընթացքում պետք է բնակվեր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հնչել է մի շարք պայթյուններ։ Նշվում է, որ պայթյուններից հետո այն հատվածի ճանապարհները, որտեղ դրանք գրանցվել էին, փակվել են։

Source: https://news.am/hy/news/1048349