Սամարայի մարզի ադրբեջանական համայնքի ղեկավար Շիրվան Քերիմովին զրկել են Ռուսաստանի քաղաքացիությունից, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ըստ լրատվամիջոցների տվյալների՝ ներկայում Քերիմովը գտնվում է Ադրբեջանում: Ռուսաստանի քաղաքացիության չեղարկման մասին ծանուցումը նրան ուղարկվել է հենց այն ժամանակահատվածում, երբ նա գտնվում էր ՌԴ սահմաններից դուրս:

Ավելի վաղ նմանատիպ միջոց էր կիրառվել նաև «Մոսկվայի ադրբեջանցիների ազգային-մշակութային ինքնավարության» նախագահ Բախտիյար Հասանովի նկատմամբ։ Անցյալ տարվա սեպտեմբերին նա ևս զրկվել էր ՌԴ քաղաքացիությունից, իսկ ավելի ուշ հայտնի էր դարձել նրան օտարերկրացիների ժամանակավոր պահման կենտրոն տեղավորելու մասին՝ հետագա արտաքսման նպատակով։

Source: https://news.am/hy/news/1048478