ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է ռազմական գնումների համար «մեկ պատուհանի ծառայության» ստեղծման մասին, որը կոչվում է «ՆԱՏՕ-ի գլխավոր մուտք»։ Այս մասին նա հայտարարել է հուլիսի 7-ին Անկարայում անցկացված պաշտպանական արդյունաբերության ֆորումում։
«Այսօր մենք ռազմական արդյունաբերության համար գործարկում ենք «ՆԱՏՕ-ի գլխավոր մուտք» նախաձեռնությունը։ Այս նախաձեռնությունը ռազմական արդյունաբերությանը կտա մեկ պատուհան՝ ռազմական գնումների հետ կապված ցանկացած հարց լուծելու համար»,- նրա խոսքերը փոխանցում է Mirage հրատարակությունը։
Ռյուտեն կոչ է արել եվրոպական և ամերիկյան պաշտպանական արդյունաբերության ներկայացուցիչներին ակտիվորեն համագործակցել ՆԱՏՕ-ի հետ և կապ հաստատել այս «դռան» միջոցով։ Նոր մեխանիզմը նախատեսված է ռազմական գնումներին առնչվող բոլոր հարցերը կարգավորելու համար։
Source: https://news.am/hy/news/1048352