Ընդհանուր առմամբ ՆԱՏՕ-ի 20 երկիր կմասնակցի դաշինքի Drone Edge նախաձեռնությանը, որի շրջանակում առաջիկա հինգ տարիների ընթացքում 40 մլրդ դոլար կներդնեն անօդաչու թռչող սարքերի և դրանց դեմ պայքարի միջոցների արտադրության մեջ, ինչպես նաև հնգապատիկ կավելացնեն դրանց օպերատորների ուսուցման հզորությունները։ Այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում անցկացվող Պաշտպանական արդյունաբերության ֆորումում։

«Այսօր մենք գործարկում ենք Drone Edge նախաձեռնությունը, որը կներառի առաջիկա 5 տարիների ընթացքում 40 մլրդ դոլարի ներդրումներ անօդաչու թռչող սարքերի և դրանց հակազդման համակարգերի արտադրության մեջ։ ՆԱՏՕ-ն նաև 2027 թվականին հինգ անգամ կավելացնի անօդաչու թռչող սարքերի օպերատորների պատրաստումը», - խոստացել է Ռյուտեն։

Նա նշել է, որ նախաձեռնությանը մասնակցում են ՆԱՏՕ-ի 20 երկրներ, որոնք արդեն ստեղծել են ԱԹՍ օպերատորների պատրաստման 16 կենտրոն և մոտ ժամանակում կգործարկեն անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համակարգերի գնման առևտրային հարթակ, որտեղ, ենթադրաբար, «արդեն տեղադրված են հարյուրավոր միլիոնավոր դոլարների պայմանագրեր»։

Source: https://news.am/hy/news/1048332