Ռուսաստանի կառավարությունը կարգադրել է փակել մի շարք երկաթուղային անցակետեր Լատվիայի, Ֆինլանդիայի և Էստոնիայի հետ պետական սահմանին։ Համապատասխան փոփոխություններն ամրագրված են նախարարների կաբինետի որոշման մեջ, հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը։

Մասնավորապես, դադարեցվում է «Սանկտ Պետերբուրգ-Ֆինլանդսկի» և «Վիբորգ» անցակետերի, ինչպես նաև մի շարք այլ անցումների աշխատանքը։

Արտաքին գործերի նախարարությանը հանձնարարվել է Լատվիայի, Էստոնիայի և Ֆինլանդիայի իշխանություններին տեղեկացնել, որ որոշումն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից։ Այդ պահից սկսած՝ դադարեցվում է մարդկանց, փոխադրամիջոցների, ապրանքների և բեռների տեղաշարժը նշված սահմանային անցումներով։

Փակվող անցակետերի ցանկում ներառվել են նաև Ֆինլանդիայի հետ սահմանին տեղակայված կարելական «Վյարտսիլյա» և «Լյուտտյա» անցակետերը, Լենինգրադի մարզի «Սվետոգորսկ» անցակետը, էստոնական ուղղությամբ «Պեչորի-Պսկովսկիե» անցումը, ինչպես նաև Պսկովի մարզում տեղակայված լատվիական «Պիտալովո» անցակետը։

Source: https://news.am/hy/news/1046980