Հնդկական նավթավերամշակող գործարանները, որոնք համաձայնել են բենզին մատակարարել Ռուսաստանին՝ օգնելու Կրեմլին հաղթահարել վառելիքային ճգնաժամը, կկարողանան լավ վաստակել։

Վերջին երկու շաբաթվա ընթացքում Հնդկաստանի նավահանգիստներում ռուսական Urals նավթի զեղչերը Brent-ի նկատմամբ գրեթե կրկնապատկվել են՝ մեկ բարելի համար $4-ից հասնելով $7-ի, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ոլորտային աղբյուրներին։

Գործակալության զրուցակիցների խոսքով՝ Հնդկաստանում ռուսական նավթը էժանանում է առատ առաջարկի և Պարսից ծոցի երկրների մատակարարումների աճի պատճառով, որոնք վաճառում են հումքը այն տանկերներից, որոնք Իրանում պատերազմի պատճառով ավելի քան երկու ամիս կանգնած էին խարիսխի վրա։

Ռուսական նավթի զեղչերը դեռևս հեռու են ռեկորդային մակարդակից․ ԱՄՆ պատժամիջոցների խստացումից հետո դրանք հասել էին մեկ բարելի համար $10-ի։ Սակայն անցյալ ամռան համեմատ Urals-ի զեղչերը բազմակի աճել են․ այն ժամանակ դրանք կազմում էին ընդամենը մեկ բարելի համար $1-3։

Ընդհանուր առմամբ, 2022-25 թվականներին ռուսական նավթի զեղչերի շնորհիվ Հնդկաստանը խնայել է մոտ $13 մլրդ։ Ռեկորդային զեղչով նավթավաճառներն բարելներ էին վաճառում 2022-23 թվականներին, երբ ռուս նավթագործները ձգտում էին վերաուղղել հոսքերը, որոնցից սկսել էին հրաժարվել ավանդական եվրոպական ներմուծողները։

2022 ֆինանսական տարում Հնդկաստանի համար միջին զեղչը հասնում էր 13,6%-ի՝ համեմատած այն նավթի հետ, որը մատակարարում են այլ երկրներ, իսկ 2023-ին՝ 10,4%, ըստ Indian Express-ի հաշվարկների՝ հիմնված հնդկական մաքսային տվյալների վրա։

Զեղչերով գնված նավթը Հնդկաստանը վերամշակում է, այդ թվում՝ բենզինի, որը հետագայում վաճառում է համաշխարհային շուկայում։ Ուկրաինական հարվածներից հետո ՆՊԶ-ների աշխատանքում առաջացած վառելիքի դեֆիցիտի պատճառով Հնդկաստանի անսպասելի հաճախորդ է դարձել Ռուսաստանը։ Reuters-ի տվյալներով՝ Հնդկաստանից Ռուսաստան է ուղարկվել առնվազն 60 հազար տոննա ավտոբենզին։ Սպասվում է, որ հնդկական վառելիքով երկու տանկեր կհասնեն ռուսական նավահանգիստներ։

Reuters-ի աղբյուրների խոսքով՝ Մոսկվան ծրագրում է ամսական ներմուծել 400 հազար տոննա բենզին տարբեր երկրներից, այդ թվում՝ հարևան Բելառուսից, որը արդեն վառելիք է մատակարարում ՌԴ շուկա։ Հունիսի առաջին կեսին բելառուսական բենզինի մատակարարումները ՌԴ եռապատկվել են և հասել 70 հազար տոննայի, պատմել են գործակալության զրուցակիցները։

Բացի այդ, ձեռք է բերվել պայմանավորվածություն Ղազախստանից 50 հազար տոննա բենզինի մատակարարման վերաբերյալ՝ հումանիտար

Source: https://news.am/hy/news/1047291