Ռուսաստանի Պետդումայի ստորին պալատի ղեկավար Վյաչեսլավ Վոլոդինը հանդես է եկել միգրանտների համար տուրքերի բազմակի բարձրացման օգտին։ Ըստ նրա, համապատասխան օրինագծերի քննարկումը կսկսվի հաջորդ շաբաթ։ Մասնավորապես, ըստ Վոլոդինի, առաջարկվում է բարձրացնել միգրանտների համար պետական տուրքերը՝ 12 անգամ՝ 4200-ից մինչև 50000 ռուբլի՝ Ռուսաստանի քաղաքացիություն ձևակերպելու դեպքում, 8 անգամ՝ 1920-ից մինչև 15000 ռուբլի՝ ժամանակավոր բնակության թույլտվություն ձևակերպելու դեպքում;
5 անգամ՝ 6000-ից մինչև 30000 ռուբլի՝ կացության թույլտվություն ձևակերպելու դեպքում։ «Բացի այդ, նախատեսվում է բարձրացնել միգրանտներին աշխատանքի ներգրավելու թույլտվությունների տրամադրման տուրքը՝ մինչև 15000 ռուբլի յուրաքանչյուր օտարերկրյա մասնագետի համար։
Այս ամենը կնպաստի միգրացիոն ոլորտում կարգուկանոնի հաստատմանը, ինչպես նաև լրացուցիչ եկամուտներ կբերի բյուջե, որոնք, ըստ կանխատեսումների, կկազմեն տարեկան 15 մլրդ ռուբլի», - նշել է նա։
Վոլոդինը հայտնել է, որ ներկայումս Պետական դումայի քննարկման փուլում է գտնվում միգրացիայի հարցերը կարգավորող 10 օրենսդրական նախաձեռնություն։ 2024 թվականից այս ուղղությամբ ընդունվել է 22 դաշնային օրենք։ Ձևավորվել է իրավական բազա։
Source: https://news.am/hy/news/1037874
World
Ռուսաստանում մտադիր են բազմակի բարձրացնել միգրանտների հարկային տուրքերը
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Միանալ Telegram-ումԿիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։