Ռուսաստանն Ուկրաինային առաջարկել է հուլիսի 6-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 12:00-ից 18:00-ը դադարեցնել Դոնեցկի մարզի Կոնստանտինովկայի գնդակոծությունը՝ ուկրաինական կողմին Ուկրաինայի զինված ուժերի զոհված զինծառայողների մարմինները փոխանցելու համար, հայտնել է «Կոմերսանտը»՝ հղում կատարելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը։
Ուկրաինան պետք է առաջարկին պատասխանի մինչև հուլիսի 5-ի ժամը 12:00-ն, հավելել են Ռուսաստանի ՊՆ-ում։
Հուլիսի 3-ին Ռուսաստանի իշխանությունները հայտարարել էին Կոնստանտինովկայի գրավման մասին։ Քաղաքը գտնվում է Դոնեցկից հյուսիս։
Source: https://news.am/hy/news/1047870