Ռուսաստանյան ուժերի կողմից ուկրաինական մայրաքաղաք Կիևի վրա իրականացված գիշերային հարձակման հետևանքով վնասվել է Ադրբեջանի դեսպանատան շենքը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Շևչենկոյի շրջանի տարածքի ուղղությամբ արձակված հրթիռներից մի քանիսը, որտեղ գտնվում է դիվանագիտական ներկայացուցչությունը, ընկել են դեսպանատան շենքի մոտակայքում, պայթյունի ալիքի հետևանքով կոտրվել են պատուհանները։
Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան շենքը արդեն մի քանի անգամ վնասվել է Կիևի վրա ռուսաստանյան ավիահարվածների հետևանքով։
Վերջին նմանատիպ միջադեպը տեղի է ունեցել 2025 թվականի նոյեմբերի 14-ի գիշերը։
Դրանից հետո Բաքվում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրան հանձնել են բողոքի նոտա։
Source: https://news.am/hy/news/1037905
World
Ռուսաստանի գիշերային հարվածների հետևանքով Կիևում վնասվել է Ադրբեջանի դեսպանատան շենքը
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Միանալ Telegram-ումԿիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։