Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի միջև հիանալի «անձնական քիմիա» կա, իսկ երկրների միջև անհրաժեշտ է իրավահավասար գործընկերություն, ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձում հայտարարել է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանությունը, հաղորդում է РИА Новости-ն։

«Մեր երկրները ղեկավարում են առաջնորդներ, որոնց միջև հիանալի անձնական քիմիա կա և պաշտպանում են ընտանիքի և կրոնի, ինքնիշխանության և ազգային պետության ավանդական արժեքները՝ ի հակադրություն «կանոնների վրա հիմնված» լիբերալ-գլոբալիստական կարգի, որը գերիշխում է ժամանակակից Եվրոպայում», - ասվում է շնորհավորական ուղերձում։

Դեսպանությունը նշել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կարող են և պետք է կառուցողականորեն համագործակցեն, և կոչ է արել հարաբերությունները կառուցել փոխադարձ հարգանքի և իրավահավասարության հիման վրա։

Source: https://news.am/hy/news/1047754