Ուկրաինայում Ռուսաստանի դեմ փաստացի ընդհանուր առմամբ 56 երկիր է պատերազմում. նրանք ապահովում են ԱԹՍ-ների թռիչքային առաջադրանքները: Դրա մասին լրագրողներին հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, հայտնում է ТАСС-ը։
«Ես այստեղ չէի առանձնացնի Գերմանիան: Որովհետև, եթե ընդհանրացված խոսենք, մեր դեմ փաստացի 56 երկիր է պատերազմում։ Այստեղ մենք կարող ենք խոսել ոչ միայն այդ անօդաչուների մասին,- ասել է Անվտանգության խորհրդի քարտուղարը՝ պատասխանելով Գերմանիայի և Ուկրաինայի կողմից հեռահար ԱԹՍ-ների համատեղ արտադրության մասին հարցին։- Դուք կարո՞ղ եք պատկերացնել հեռահար անօդաչու սարք՝ առանց կառավարման համակարգի։ Իհարկե, չեք կարող։ Չէ՞ որ դուք չեք կարող պատկերացնել տվյալների փոխանցում՝ առանց այսօրվա ժամանակակից արբանյակային համակարգերի։ Հետևաբար, ներգրավված են արբանյակային համակարգեր»։
«Դա և՛ թռիչքային առաջադրանքի ներբեռնումն է, և՛ ուղղորդումը շարժման ընթացքում, և՛ շատ ուրիշ բաներ,- նշել է Շոյգուն։- Դրա համար էլ միայն Գերմանիան չէ, այստեղ շատերն են մասնակցել դրան»։
Source: https://news.am/hy/news/1039228
World
Ռուսաստանի դեմ Ուկրաինայում փաստացի 56 երկիր է պատերազմում. Շոյգու
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։